Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայ բժիշկերի կյանքից

Մելիք Սիմոնի Ռոստոմյան

Մելիք  Սիմոնի Ռոստոմյան

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է բոլորի կողմից սիրված մանկական վիրաբույժ Մելիք Սիմոնի Ռոստոմյանը: Նա 53 տարեկան էր…

Մելիք  Սիմոնի Ռոստոմյանը ծնվել է 1963 թվականի օգոստոսի 17-ին Երևանում (ՀԽՍՀ): Վաղ մանկությունից ծնողները սերմանել են նրա մեջ աշխատասիրություն, կրթության արժեքը գիտակցելու կարողություն և սեր դեպի ստեղծագործ արարում: Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1987 թ.: Այնուհետև նա անցել է ինտերնատուրա մանկաբուժության գծով, իսկ 1988 - 1989 թվականներին մասնագիտացել է մանկական վիրաբուժության ոլորտում Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցում:

 

Կոնֆերանսում` կլինիկական դեպքի ներկայացման համար 1-ին տեղը զբաղեցրած, ԵՊԲՀ Մանկաբուժություն և մանկական վիրաբուժություն թիվ 2 ամբիոնի կլինիկական օրդինատոր, Նարինե Էվինյանի հետ, 2011 թ., Երևան, Հայաստան

Կոնֆերանսում` կլինիկական դեպքի ներկայացման համար 1-ին տեղը զբաղեցրած, ԵՊԲՀ Մանկաբուժություն և մանկական վիրաբուժություն թիվ 2 ամբիոնի կլինիկական օրդինատոր, Նարինե Էվինյանի հետ, 2011 թ., Երևան, Հայաստան


Ինստիտուտն ավարտելուց հետո Մելիք Ռոստոմյանը 3 տարի (1988 – 1991 թթ.) աշխատել է որպես մանկական վիրաբույժ Հայաստանի տարբեր մարզերում (Արմավիր, Վայոց Ձոր): 1991- 2008 թվականներին Մելիք Ռոստոմյանը աշխատել է որպես մանկական վիրաբույժ Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի (ներկայումս «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր) վիրաբուժական բաժանմունքում՝ իրականացնելով շտապ-անհետաձգելի և պլանային վիրաբուժական միջամտություններ մանկական վիրաբուժության և նորածինների վիրաբուժության ոլորտում: 2008 թվականից, երբ վերոնշյալ հիվանդանոցի վերակազմավորման արդյունքում Մ. Հերացու  համալսարանական կլինիկական հիվանդանոցում վերաբացվել է մանկական վիրաբուժության կլինիկան, Մելիք Ռոստոմյանը գլխավորել է այդ ստորաբաժանման գործունեությունը` որպես կլինիկայի ղեկավար: Նա կազմակերպում էր մանկական վիրաբուժության և նորածինների վիրաբուժության բաժանմունքների շտապ-անհետաձգելի և պլանային բուժօգնության տրամադրման աշխատանքները, ակտիվորեն իրականացնում վիրաբուժական միջամտություններ, ինչպես նաև ուսուցանում կլինիկական օրդինատորների և երիտասարդ մասնագետների:

 

Մանկական վիրաբուժության կլինիկայի սիրելի կոլեկտիվի հետ, 2011, Երևան, Հայաստան

Մանկական վիրաբուժության կլինիկայի սիրելի կոլեկտիվի հետ, 2011, Երևան, Հայաստան


Կլինիկական գործունեության հետ մեկտեղ Մելիք Ռոստոմյանը ակտիվորեն ներգրավված էր գիտական և մանկավարժական գործունեության մեջ: 2009 - 2012 թվականներին նա եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 2 ամբիոնի դասախոս: Մելիք Ռոստոմյանը կրթել ու դաստիարակել է երիտասարդ մասնագետների մի ամբողջ համաստեղություն` մանկական վիրաբույժներ, որոնք այսօր փրկում են հազարավոր երեխաների կյանքեր Հայաստանում և այլ երկրներում: Սակայն նա հաղորդեց նրանց ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ, երիտասարդ վիրաբույժները սովորեցին իրենից, թե ինչպիսին պետք է և կարող է լինել բժիշկը, ինչպիսի անսահման նվիրվածություն և ստեղծագործական մտածողություն պետք է ցուցաբերի իր գործին, ինչպես փնտրի և գտնի հիվանդի համար լավագույն լուծումները, ինչպես լինի սկզբունքային, երբ հարցը վերաբերում է էթիկային և բարոյականությանը։

 

Կոլեկտիվի հետ՝ սուրբ վայրերով արշավի ժամանակ, 2011 թ., Նորավանք, Հայաստան

Կոլեկտիվի հետ՝ սուրբ վայրերով արշավի ժամանակ, 2011 թ., Նորավանք, Հայաստան


2013 թվականին Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվելուց հետո Մելիք Ռոստոմյանը շարունակել է ակտիվ մասնագիտական գործունեությունը՝ աշխատելով Անապայի քաղաքային մանկական հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքում՝ որպես մանկական վիրաբույժ։ Այնուհետև, 2017 թվականին Կալինինգրադ քաղաք տեղափոխվելուց հետո, նա աշխատել է Կալինինգրադի մանկական շրջանային հիվանդանոցի թիվ 1 վիրաբուժական բաժանմունքում՝ որպես մանկական վիրաբույժ:

 

Երիտասարդ վիրաբույժ Արտեմ Այվազյանի հետ, 2012 թ., Երևան, Հայաստան

Երիտասարդ վիրաբույժ Արտեմ Այվազյանի հետ, 2012 թ., Երևան, Հայաստան


2018 թվականին Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի առողջապահության նախարարության ատեստացիոն հանձնաժողովը նրան շնորհեց բարձրագույն որակավորման կարգ «Մանկական վիրաբուժություն»  ոլորտում:


Մելիք Ռոստոմյանը դեռևս ուսանողական տարիներից զբաղվում էր գիտական գործունեությամբ և մի շարք գիտական հրապարակումների հեղինակ էր: 2011 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:


2010 թվականին աշխատանքային գործունեության մեջ հաջողությունների և նվաճումների համար Մելիք Ռոստոմյանը պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Արծաթե մեդալով»՝ բժշկական կրթության և գիտության ոլորտում անթերի աշխատանքի համար:


Մելիք Ռոստոմյանը կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ 2020 թ. հունիսի 9-ին:


Նա ապրեց ոչ շատ երկար, բայց իրադարձություններով հարուստ մի կյանք` լի աշխատանքով, հոգատարությամբ և սիրով: Մելիք Ռոստոմյանը երբեք չկասկածեց մասնագիտության ընտրության հարցում, եղավ բժիշկ ոչ միայն դիպլոմի համաձայն, այլև հոգու թելադրանքով: Կյանքում նրա համար չկար ավելի կարևոր գործ, քան փոքրիկ հիվանդին օգնելն ու նրա կյանքը փրկելը: Սակայն, օգուտ բերելու ցանկությունից բացի, Մելիք Ռոստոմյանը ուներ կարևոր որակների մի հսկայական զինանոց, որը դարձրեց նրան փայլուն վիրաբույժ և իսկական բժիշկ: Դրանցից են՝ ուշադրություն մանրուքների նկատմամբ, վերլուծական միտք, ճգնաժամային իրավիճակներում կենտրոնանալու ունակություն, բարդ խնդիրներ լուծման նկատմամբ ստեղծագործական մոտեցում, նախաձեռնություն, բարձր պրոֆեսիոնալ իրավասություն էրուդիցիա և լայն գիտելիքներ բժշկության հարակից ոլորտներում, ծանր իրավիճակներում պատասխանատվություն ստանձնելու և բարդ որոշումներ կայացնելու ունակություն, պրոֆեսիոնալ և մարդկային անբասիր ազնվություն, հոգատարություն հիվանդների նկատմամբ, երեխաների և նրանց ծնողների հետ կապ հաստատելու կարողություն։ Նա առանձնանում էր հազվագյուտ մարդասիրությամբ և գթասրտությամբ: Մարդիկ, նայելով նրա բարի, խելացի, ազնիվ, անկեղծ, հոգատարությամբ լի աչքերին, նրան էին վստահում ամենաթանկը` իրենց երեխաների կյանքը: Եվ նրանք չէին սխալվում: Առանձնահատուկ վիրաբույժ լինելով՝ Մելիք Ռոստոմյանը հանձն էր առնում ամենաբարդ վիրահատությունները՝ նույնիսկ ամենածանր դեպքերում, երբ թվում էր՝ ոչինչ հնարավոր չէ անել: Նա կատարել է նաև աննախադեպ, եզակի վիրահատություններ:

 

Տիկնոջ՝ Կարինեի հետ, 2017 թ., Կալինինգրադ, Ռուսաստան

Տիկնոջ՝ Կարինեի հետ, 2017 թ., Կալինինգրադ, Ռուսաստան


Մելիք Ռոստոմյանը հիանալի ամուսին և հայր էր, որը դաստիարակեց երկու հրաշալի որդիներ: Նա ստեղծեց մի ընտանիք, որում ապրում էր սերը,  որտեղ տիրում էին վստահությունը, հավատարմությունը, բարի կամքը, հարգանքը աշխատանքի և մարդկանց նկատմամբ: Իր օրինակով նա սովորեցնում էր որդիներին այն, ինչը, իր կարծիքով, իսկապես արժեքավոր է կյանքում` պարկեշտություն և ազնվություն: Մեծ բարության և իմաստության հետ զուգորդված հումորի հարատև զգացումը նրա մեծ անձնական հմայքի գլխավոր գաղտնիքն էր, ինչպես նաև ընտանիքում ուրախ մթնոլորտի ստեղծման հիմնական աղբյուրներից մեկը: Մելիք Ռոստոմյանը սիրող և նվիրված որդի էր։ Նա ուրախություն էր գտնում հոգատար եղբայր, եղբորորդի և քեռի լինելու մեջ։ Նա չեր հոգնում ընտանիքի բժիշկ լինելուց հարազատների և ընկերների լայն շրջանակի համար:

 

Որդիներ՝ Սիմոնի և Տիգրանի հետ, 2019 թ., Կալինինգրադ, Ռուսաստան

Որդիներ՝ Սիմոնի և Տիգրանի հետ, 2019 թ., Կալինինգրադ, Ռուսաստան


Նրան ճանաչում, հարգում և սիրում էին ոչ միայն հարազատները, ընկերները, գործընկերները, ուսանողները, այլև հարևանները, հարազատների ընկերները, ընկերների հարազատները, հարազատների գործընկերները և այլն, քանզի պարզապես անհնար էր նրան չսիրել:


Շփումը Մելիք Ռոստոմյանի հետ պայծառ ուրախություն էր: ՈՒրախություն, որը հնարավոր եր ստանալ միայն խելացի, բարի և ազնիվ մարդու, իսկական բժշկի հետ շփվելիս: Մենք շատ ուրախ ենք, որ մեզ բախտ է վիճակվել ճանաչել նրան:

 

Սիրելի շան`Ստրայկի հետ, 2019 թ., Կրասնոլեսյե,Կալինինգրադի մարզ, Ռուսաստան

Սիրելի շան`Ստրայկի հետ, 2019 թ., Կրասնոլեսյե,Կալինինգրադի մարզ, Ռուսաստան


med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը
ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը

Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...

ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին
ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին

Բժշկական համալսարանում  100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...

Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը
Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը

Իսկական անունը՝ Սարգիս Իստամանյան, բժիշկ, փսիխոֆիզիոլոգ, վեներոլոգ, բժշկության դոկտոր...

ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին
ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին

Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...

Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը
Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը

Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...

Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին
Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին

Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...

ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան
ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան

Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...

Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը
Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը

Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
 
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...

Ջեյմս Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը
Ջեյմս  Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը

Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...

Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)
Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)

ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...

Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը
Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը

Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...

Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի
Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի

Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...

Ծննդյան 125 ամյակը ԱՍԼԱՆ ԱՆՆԱ ՄԸՐԳԸՐՏԻ
Ծննդյան 125 ամյակը  ԱՍԼԱՆ  ԱՆՆԱ  ՄԸՐԳԸՐՏԻ

Իսկական անունը՝  Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...

Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ
Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ

Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...

ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի
ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի

Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ